Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրավական կապիտուլյացիա՝ ազգային ինքնիշխանության վախճան

Իրավական կապիտուլյացիա՝ ազգային ինքնիշխանության վախճան
06.03.2025 | 13:18

Միջազգային դատական հայցերի հետկանչը Հայաստանի քաղաքական և իրավական ինքնասպանությունն է։ Սա ոչ միայն օրինականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական շանտաժը, այլև վերացնում է հայկական դիվանագիտության վերջին պաշտպանական գիծը։

Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, գոյությունը պայմանավորված է միջազգային իրավունքով, և դրա դավաճանաբար մերժումը նշանակում է պետականության իրավական հիմքերի վերացում։ Այս քայլով իշխանությունը հաստատում է, որ հայկական պետականությունը պատրաստ է հրաժարվել իր շահերի պաշտպանությունից՝ հանուն թշնամու թելադրած «խաղաղության», որը հիմնված է միայն պարտադրված զիջումների վրա։

Իրավական պայքարը քաղաքական և ռազմական դիմադրության անբաժան մասն է։ Դրանից հրաժարվելը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ կվերածի Հայաստանը անպաշտպան օբյեկտի՝ ապագա տարածքային և քաղաքական նոր պահանջների համար։ Այսպիսի նահանջները ոչ թե խաղաղություն են ապահովում, այլ վերացնում են Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը՝ այն վերածելով կործանվող պետության։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 5885

Մեկնաբանություններ